Պուտինին հեռացնել պատրաստվող շամանին տեղափոխել են հոգեբուժարան

Պուտինին հեռացնել պատրաստվող շամանին տեղափոխել են  հոգեբուժարան

Պուտինին իշխանությունից հեռացնել պատրաստվող շաման Ալեքսանդր Գաբիշեւին ուղարկել է Յակուտսկի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց։ Մինչ այդ նրան ձերբակալել են Բուրյաթիայի եւ Իրկուտսկի մարզի սահմանին։ Նշենք, որ շամանը իր կողմնակիցների ոչ մեծ խմբով գնում էր Մոսկվա՝ Պուտինին գահընկեց անելու։ Հոգեբուժարանում նրան կենթարկեն փորձագիտական գործողությունների։ Եթե նրա մոտ հայտնաբերվեն պաթոլոգիաներ, ապա նրան կցուցաբերվի մասնագիտական օգնություն։ «МБХ медиа»-ն էլ գրում է, որ Գաբիշեւի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ծայրահեղականության հատկանիշներով։ Նրա կողմնակիցներից մեկը պատմել է, որ շամանին թողել են, որ տուն գնա։ Սակայն տանը նա երկար չի մնա, քանի որ քննության ամբողջ ընթացքում նա պետք է լինի հոգեբուժարանում։ Նշենք, որ շամանը Մոսկվա է սկսել մեկնել այս տարվա մարտից եւ մտադիր է եղել հասնել ռուսական մայրաքաղաք 2021 թվականին։ Իրավապահները նրա վրա ուշադրություն են դարձրել այն բանից հետո, երբ նա տարերային ցույց է կազմակերպել, որը ցրել են հատուկ ջոկատայինները։