Որոնք են թոքերի քաղցկեղի ախտանշանները

Որոնք են թոքերի քաղցկեղի ախտանշանները

Հրապարակվել են թոքերի քաղցկեղի հիմնական ախտանշանները։ Այս մասին գրում է «МедикФорум»-ը։ Ըստ այդմ, առաջնային ախտանշան կարելի է համարել հազի նոպաները, որոնք ուղեկցվում են խորխով։ Հատկապես պետք է ուշադիր լինել, երբ այդ թաց հացի նոպաները լինում են առավոտյան։

Մյուս ախտանշանը շնչառության հետ կապված դժվարություններն են, կրծավանդակի ցավերը՝ շնչելիս։ Մյուս ախտանշաններին են մշտական խռպոտությունը, նույնիսկ փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում շնչարգելությունը, հազը, որը կարող է ուղեկցվել արյուն պարունակող խորխային զանգված։ Օրգանիզմի ընդհանուր վիճակն էլ կարող է հուշել, որ անձը ունի այնպիսի լուրջ հիվանդություն, ինչպիսին թոքերի քաղցկեղն է։

Ախորժակի կորուստը, քաշի կտրուկ նվազումը, ակտիվ քրտնարտադրությունը հատկապես գիշերային ժամերին, գրեթե միշտ հոգնածության զգացողություն ունենալը, բարձր ջերմությունը, ոսկրային ցավը՝ հատկապես ստորին վերջույթներում, օստեոպորոզը, մատերի վերջնամասերի ուռածությունը, որոշ դեպքերում նաեւ՝ հորմոնալ բալանսի խախտումները։