Իրանի հետ բանակցությունները հնարավոր է ձախողվեն

Իրանի հետ բանակցությունները հնարավոր է ձախողվեն

Կա հավանականություն, որ ԱՄՆ եւ Իրանի միջեւ միջուկային գործարքի բանակցությունները ձախողվեն։ Ընդ որում, ձախողման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան հաջողությամբ եզրագծին հասնելու հավանականությունը։ Այս մասին հգայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին։

«Մենք փորձում ենք հասնել նրան, որ Միջուկային գործարքի համաձայնագիրը վերականգնվի, սակայն ես ուզում եմ ասել հետեւյալը։ Այսօրվա դրությամբ ավելի մէծ է շանսերը, որ ձախողվի, քան որ հաջողզվի»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեում ունեցած ելույթում։ Դա, ըստ Մելլիի, պայմանավորված է իրանական կողմի չափազանց մեծ պահանջներով, որոնց առաջ, սակայն ամերիկյան կողմը նպատակ չունի նահանջելու։