Համաշխարհային խոշոր սոցկայքերի աշխատանքում խափանումներ են եղել

Համաշխարհային խոշոր սոցկայքերի աշխատանքում խափանումներ են եղել

Մի շարք աշխարհահռչակ սոցկայքերի աշխատանքում միաժամանակ խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Խոսքը Facebook, Twitter, TikTok, Tinder, Viber, Spotify, iTunes, Apple Music հավելվածների եւ սոցկայքերի մասին է։ Ցանկում է նաեւ Instagram-ը։ Դժգոհություններ են եղել նաեւ Viber-ի աշխատանքից։ Հիմնական դժգոհությունները կապված են ընդհանուր կապի, նույնականացման եւ հաղորդագրություններ ստանալու կամ առաքելու հետ։ Այն սոցկայքերը, որոնք ունեն նաեւ լրահոսային մաս, խնդիրներ են եղել օգտատերերի համար նաեւ լրահոսները կարդալը։ Ներկայումս այս մասսայական խափանման պատճառները ճշտվում են։