Զանգվածային թունավորում խմելու ջրից՝ Դաղստանում

Զանգվածային թունավորում խմելու ջրից՝ Դաղստանում

Դաղստանում 133 մարդ է հոսպիտալացվել՝ թունավորվելով խմելու ջրից։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Հոսպիտալացվածներից 70-ը երեխաներ են։ Բոլոր պացիենտների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության։ Ներկայումս դադարեցված է ջրի մատակարարումը այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել զանգվածային թունավորումը։