Ամերիկացիները հեռացել են Ալմաթիի կենսալաբորատորիայից եւ Ղազախստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ․ Քասիմ Ժոմարտ Տոկաեւ

Ամերիկացիները հեռացել են Ալմաթիի կենսալաբորատորիայից եւ Ղազախստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ․ Քասիմ Ժոմարտ Տոկաեւ

Ղազախստանը պատրաստ է առավելագույն թափանցիկությամբ համագործակցել Ռուաստանից եկած մասնագետների հետ՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ըստ «Սպուտնիկ» լրատվական գործակալության ղազախստանյան ծառայության փոխանցման։

Նա հիշեցրել է, որ կենսալաբորատորիաների հետ կապված Ղազախստանը համագործակցել է Միացյալ Նահանգների հետ, սակայն ամերիկացիների հետ համագործակցության պայմանագրի ժամկետը լրացել է եւ ամերիկացի գիտնականները հեռացել են Ալմաթիի կենսալաբորատորիայից։ «Մենք աշխատել ենք կենսաբանական անվտանգության ոլորտում, Ալմաթիի նախկին հակաժանտախտային ինստիտուտի բազայի վրա, սակայն հիմա այնտեղ միայն ղազախստանցի մասնագետներն են աշխատում մեր պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Հաշվի առնելով, որ հետազոտությունները, որոնք կատարվում են այնտեղ չափազանց արդիական են, մենք պատրաստ ենք առավելագույն թափանցիկությամբ աշխատել ռուս մասնագետների հետ»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է նախագահ Տոկաեւը։

Հիշեցնենք, որ Ալմաթիի կենսալաբորատորիան ստեղծվել է ամերիկյան կառավարության փողերով, որի համար հատկացվել է 108-130 միլիոն դոլար։ Դեռեւս ստեղծման օրվանից հայտարարվում էր, որ լաբորատորիայում պահվելու եւ հետազոտվելու են վտանգավոր ինֆեկցիաներ։