Բրյուս Լիի դուստրը խաթարել է «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան Չինաստանում

Բրյուս Լիի դուստրը խաթարել է «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան Չինաստանում

Չինաստանում անակնկալ կերպով հետաձգվել է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան՝ անորոշ ժամանակով։ Ֆիլմը չինական կինոթատրոնների էկրաններին պետք է հայտնվեր հոկտեմբերի 25-ին, սակայն չի ցուցադրվի՝ ամենայն հավանականությամբ Բրյուս Լիի դստեր բողոքի պատճառով։ Այս մասին հայտնում էThe Hollywood Reporter-ը, վկայակոչելով Չինաստանում ունեցած անանուն աղբյուրներին։ Չինաստանում ֆիլմի վարձակալ Bona Film-ն ու Sony Pictures-ի տեղի գրասենյակը չեն մեկնաբանել այս լուրը որեւէ կերպ։ Բանն այն է, որ Շենոն Լին դժգոհ է եղել այն բանից, թե ինչպես է իր հայրը ներկայացվել ֆիլմում եւ դրա համար դիմել է կինոյի հարցերով պետական կոմիտեին։