«Հրապարակ». Մեր հարցն «արագացրեց» ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ազատումը

«Հրապարակ». Մեր հարցն «արագացրեց» ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ազատումը

Երեկ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր հարցն «արագացրեց» ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ազատումը։ Մենք հարցրինք՝ ի վերջո, ԱԱԾ տնօրենն իրեն հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է․ նման տեղեկություններ էին շրջանառվում մամուլում։ Վարչապետը պատասխանեց․ «ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, եւ հրամանագիրը, կարծում եմ, 1-2 օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել, կարելի է ասել, ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում եւ փոխադարձ համաձայնությամբ»։ Իսկ ինչո՞ւ է որոշել ստորագրել դիմումը, դժգո՞հ էր նրա աշխատանքից։ Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ տնօրենի աշխատանքն այն աշխատանքը չէ, որի մանրամասները պետք է հրապարակային քննարկել։ Բայց Վանեցյանն ամենաբարձր ռեյտինգ ունեցող պաշտոնյաներից էր։ Վարչապետն ասաց․  «Շատ ավելի լավ»։ Նոր ԱԱԾ տնօրենի մասով էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թեկնածուներ կան, բայց դեռ չեն որոշել։