Ուղղաթիռ է կործանվել Ալմաթիում

Ուղղաթիռ է կործանվել Ալմաթիում

Ղազախստանի Ալմաթի քաղաքի Տաուսամալիի միկրոշրջանում ուղղաթիռ է կործանվել։ Ուղղաթիռում եղել է միայն օդաչուն։ Նա զոհվել է։ Ուղղաթիռը եղել է Eurocopter 130 տեսակի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ տեղի իրավապահների հաղորդման, ուղղաթիռը վթարվել է «Ալաթաու» առողջարանի տարածքում եւ պատկանել է Sky Service ավիաընկերությանը։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու իրավապահները։