Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող  
առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։ 

Մենք կարևորում ենք հայ-ֆրանսիական համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը,  
ինչպես նաև այլ կրթական հաստատություններ իրենց կարևոր նպաստն են բերում մեր բարեկամության ամրապնդմանը:

Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր 
հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: Վստահ եմ, որ  
մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից: 

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»: