Այլ

Արայիկը, եթե շատ էլ ուզի, Ադրբեջանը նրան չի առևանգի

Արայիկը, եթե շատ էլ ուզի, Ադրբեջանը նրան չի առևանգի

Ո՞վ չի իմանում, որ Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվեց, որպեսզի վերահսկելի լինի Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մեկը կա՞, որ ուրիշ բան ասի։ 

44- օրյա պատերազմի ընթացքում կա՞ մեկը, որ մտածի՝ Արայիկ Հարությունյանը ինքնուրույն որոշումներ կարող  էր կայացնել։ 

Նման բան միայն Ադրբեջանը կարող է «մտածել»՝  սպառնալով դատախազության ներկայացուցչի բերանով, որ նրա դեմ քրգործ կհարուցեն ու կառևանգեն, որովհետև նա «Գյանջայի վրա հրթիռային հարձակում է» կազմակերպել։ 

Սա զավեշտ է ուղղակի։ Արայիկը ո՞վ էր, որ առանց Հայաստանի հարձակում կազմակերպեր։ Ալիեվը դա չգիտի՞։ 

Ադրբեջանը մի ձեռքով երկու ձմերուկ է բռնում։ Նախ ի լուր աշխարհի հայտնում է, որ Արցախը Ադրբեջան է,  և ինքը կարող է իր դատախազության միջոցով պատժել իր պաշտոնյային։  Մյուս կողմից էլ հերոսացնում է Արայիկ Հարությունյանին։ Մի տեսեք է՜, թե նա ինչ հայրենասիրական զոհողությունների է գնացել։ 

Եթե պարզ ձևով ընկալենք, որ Արայիկ Հարությունյանը «Նիկոլի կադրն է» , Ադրբեջանի ողջ մտադրությունը կհասկանանք։ Նա գիտի, որ իր հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանը կլռի, Արայիկն էլ կարող է կողքից ձևական մի քանի «մռնչյուն հանել»։ Միջազգային հարթակները, իրենց լռությունից խրախուսված, կարձանագրեն, որ Արցախը, այո, Ադրբեջանի տարածք է։ Կողքից էլ Արայիկին «քյար կմնա», որ ինքը Ադրբեջանի թշնամին է ու Արցախի հերոսը։ 

Հանգիստ եղեք,  Արայիկը, եթե շատ էլ ուզի, Ադրբեջանը նրան չի առևանգի։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ, թե ինչի համար է այս եռակողմ շոուն։ Գյանջայի օդանավակայանի ոչնչացու՜մ, հրթիռակոծու՜մ․․․ Ադրբեջանն էլ Հայաստանի վրա լուսատիտիկներ է բաց թողել, իսկ Արայիկն ու Նիկոլը կարծել են, թե ֆոսֆորային ռումբեր են․․․ 

Դե մի ձայն հանեք,  բլբուլ էիք կտրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image