ԱՄՆ-ն հանել է ուկրաինական «Ազովին» զենքի տրամադրման արգելքը. WP
Ամերիկյան վարչակազմը թույլ է տվել ամերիկյան զենքը փոխանցել ուկրաինական ազգայնական «Ազով»-ի գնդին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը։
Ըստ հրապարակման մեջբերած հայտարարության մի հատվածի, ստորաբաժանումը «Լիհի օրենքին» համապատասխան ենթարկվել է «մանրակրկիտ ստուգման», որը թույլ չի տալիս Միացյալ Նահանգներին ռազմական օգնություն տրամադրել մարդու իրավունքների խախտումներ կատարած օտարերկրյա զորամասերին: Ամերիկյան իշխանությունները նման խախտումների «ապացույցներ չունեն», ասվում է տեքստում։
Կարծիքներ