ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Ծաղկաձորում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Ծաղկաձորում

Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին Ծաղկաձոր քաղաքի Խ. Մուրադյան փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Կարեն Կ.-ն, որը 2016 թ. հունվարի 6-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութի իրացման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: