ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանի խաչմերուկի լուսացույցը չի աշխատում

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանի խաչմերուկի լուսացույցը չի աշխատում

Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերչուկում տեղակայված լուսացույցը տևական ժամանակ է չի աշխատում` վթարային իրավիճակ ստեղծելով լարված երթևեկությամբ այս հատվածում։ Փողոցն անցնող քաղաքացին ստիպված վիզը 180 աստիճան թեքում է` իր գլխավերևում վառվող լույսը տեսնելու համար, քանի որ դիմացինը երբեք չի վառվում։ Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն լուսացույցներն այնպես պետք է տեղաբաշխել, որպեսզի դրանք նկատելի լինեն երթևեկության մասնակիցների կողմից, ապահովեն սպասարկման հարմարավետությունը, իսկ շարքից դուրս եկած լույսի աղբյուրը օրենքով պետք է փոխվի` թերությունների հայտնաբերումից հետո մեկ օրվա ընթացքում` ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից:

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տանող ճանապարհահատվածում՝ «Սբոռնի պունկտի խաչմերուկում» տիրող այս փնթի իրավիճակը նաև բանակի հանդեպ վերաբերմունքի ցուցիչ է։ 

Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում լուսացույցները հաճախ չեն աշխատում` քաղաքի տարբեր հատվածներում եւ ամենատարբեր ժամերին, իսկ անփորձ պարեկները տեղերում դժվարությամբ են կարգավորում երթեւեկությունը: