Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել է «Մալյորակային»: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին:

Արգենտինացին Իսպանիայի առաջնությունում 35-րդ անգամ է հեթ-տրիկ ձևակերպել:

Այդպիսով, նա գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով Լա լիգայում 34 հեթտրիկ էր ձևակերպել: Պորտուգլացին «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին:

Նյութի աղբյուր՝ armsport.am