Քարով խփել է սկեսուրին

Քարով խփել է սկեսուրին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Անահիտ Հովհաննիսյանի դատաքննությունը, նրան մեղասագրվում է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղսագրվող արարք։

Ըստ մեղադրական եզրակացության, նա  2018թ.հոկտեմբերի 17-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի Շիրազի 1փող. 5հասցեում գտվող տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իր սկեսուրին` Ժանետա Եղիազարյանին,  երկու անգամ հարվածել է քարով` մեկ անգամ աջ ոտքի կրկնային հատվածին, իսկ մյուսը՝ ձախ նախաբազկի շրջանում, ապա ձեռքով հարվածել է նրա ձախ այտին, ինչպես նաև քաշել մազերից` պատճառելով մարմնական վնասվածքներ` ձախ այտաթշային, ձախ նախաբազկի, աջ ոտնաթաթի կրկնային շրջանների արյունազեղումների և ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ իրենց համակցությամբ` առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: