Կասկադում նստածներ, չխաբվեք Նիկոլի ստին, թե թուրքը լավն է․ Մանուկյան

 Կասկադում նստածներ, չխաբվեք Նիկոլի ստին, թե թուրքը լավն է․ Մանուկյան

Եկեք բոլորով ասենք այն մարդկանց, որ հիմա Կասկադում են նստած կամ Արեշի բակերում նարդի են խաղում, Մալաթիայի տոնավաճառում շատ դժվարությամբ աշխատում են երկու կոպեկ վաստակելու համար, սիրելի հայրենակիցներ, այստեղ բոլորը եկել են նաև ձեր համար, որ Կասկադում նստածներ, չխաբվեք Նիկոլի ստին, թե թուրքը լավն է։ Այդ նույն Կասկադում երկար ժամանակ մի ռեստորան կար, որի տերը պոլսահայ մեր հայրենակիցն էր, եղբորը՝ Սևակին Բալըկչի, 2013-ի ապրիլի 24-ին սպանեցին թուրքական բանակում։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այստեղ գորիսեցին է կանգնած օրեր շարունակ, որովհետև ինքն է տեսել, որ թուրքը Գորիսի պռունկին է, ոչ թե Երևանում ապրող մեր հայրենակիցը։ Այստեղ սիսիանցին է կանգնած, որովհետ ամեն րոպե վախենում է ,որ Նիկոլը ճանապարհ է տալու Սիսիանի վրայով։ Այստեղ կապանցին է  կանգնած, որ տեսնում է 30 տարի անց թուրքի նստել է Կապանի գլխին։ Այստեղ կանգնած է բնազուրկ արցախցին, որը տեսավ,թե Նիկոլն ինչ բերեց իր գլխին»,- հավելեց նա։