Քննչական կոմիտեն ևս մեկ ասուլիս կհրավիրի

Քննչական կոմիտեն ևս մեկ ասուլիս կհրավիրի

Ուրբաթ օրը' ժամը 11-ին Քննչական կոմիտեն ևս մեկ ասուլիս կհրավիրի Ամուլսարի թեմայով։ Կոմիտեի լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը ասաց, որ Քննչական կոմիտեն կարձաքանքի վերջին օրերին ամուլսարին վերաբերող հայտարարություններին, բանախոսը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն է։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ քննչականը ասուլիս էր հրավիրել, ներկայացնելով Ամուլսարի շահագործման վերաբերյալ փորձաքննության արդյունքները, ինչից հետո սկսվեցին բնապահպան-ակտիվիստների զանգվածային բողոքի ակցիաները։