«Սենթ-Էթյենում» մի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

«Սենթ-Էթյենում» մի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիական «Սենթ Էթյեն» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ իր թիմից մի մարզիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։

Մարզիկի անունը չի նշվում, սակայն մանրամասնվում է, որ վերջինս ներկայումս ինքնամեկուսացված է։ Նշենք, որ սրանով պայմանավորված չեղարկվել էր «Սենթ-Էթյեն»-«Գերտա» ընկերական հանդիպումը։