Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է կրկին առաջադրվել 

Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է կրկին առաջադրվել 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում՝ երկրորդ ժամկետի համար, որպեսզի նպաստի Վրաստանի եվրոպական ինտեգրմանը։ «Պատրաստ եմ մեծ պատասխանատվություն ստանձնել, այդ թվում նաեւ երկրորդ ժամկետի համար առաջադրվել, որպեսզի Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի։ Եթե նախագահական ընտրություններում հաղթեմ ու իմ կողմից առաջարկված գործողությունների պլանը, որը նախատեսված է վրացական ընդդիմության համար աշխատի, ապա պատրաստ եմ դառնալ բանակցող մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ֆրանսիական Le Figaro պարբերականի հետ զրույցում ասել է Վրաստանի գործող նախագահը։

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է վրացական ներկայիս իշխանություններին այն բանում, որ վերջիններս փորձում են Վրաստանը պոկել Եվրոպայից եւ դնել ռուսական պրոտեկտորատի տակ։ Նա հայտարարել է, որ «Վրացական երազանքը» կատարել է շատ արդար ընտրություն՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացման։ Իսկ ահա այս տարվա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները համարել է վճռական գոյաբանական հանգրվան Վրաստանի եվրոպական հեռանկարի հարցում։