Ե՞րբ կկայանա դատավորների ընդհանուր ժողովը

Ե՞րբ կկայանա դատավորների ընդհանուր ժողովը

Մարտի 26-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ՝ քվորում չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ օրակարգում երկու հարց էր՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը և Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։

Դատական դեպրտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքվեցինք՝ նշանակվե՞լ է արդյոք հաջորդ ժողովի օրը, պատասխանեց․ «Դեռ չկա Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանը, բայց շատ խիստ նախնական տեղեկություններով՝ հնարավոր է, որ լինի մայիսի առաջին տասնօրյակում։ Այժմ տեղի փնտրտուքների մեջ ենք, որպեսզի ապահովվի սոցիալական հեռավորությունը։ Կարծում եմ՝ մեկ-երկու օրվա խնդիր է, աշխատում ենք մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ, նաեւ այնպիսի օր լինի, որ դատավորներին չկտրենք իրենց գործերից, որպեսզի դատական նիստերի հնարավոր հետաձգումները փորձենք բացառել»։

Հարցին, թե օրակարգային հարցերից բացի, հնարավո՞ր է դատավորները քննարկեն դատական համակարգի շուրջ ծավալված իրադարձություններն, ասաց, թե քննարկումներ լինում են բացառապես օրենքի շրջանակներում, բայց ինքը չի կարող ասել՝ թե հընթացս դատավորների կողմից ինչ հարցեր կբարձրացվեն։