Ո՞վ է Կադաստրի պետական կոմիտեի նոր նախագահը

Ո՞վ է Կադաստրի պետական կոմիտեի նոր նախագահը

Քիչ առաջ կառավարության նիստում աշխատակազմի ղեկավարը առաջարկեց Սուրեն Թովմասյանին նշանակել Կադաստրի պետական կոմիտեի նախագահ։ 

Ներկայացնելով ինքն իրեն՝ Սուրեն Թովմասյանն ասաց, որ ինքը ներկա պահին աշխատում է Ճարտարապետության և շինարարության համալսարանում որպես դասախոս և գեոդեզիայի ամբիոնի վարիչ, երկար տարիներ մանսագիտական գործունեություն է ծառայել այս ոլորտում և իր խորին շնորհակալությունն է հայտնում, որ իրեն հնարավորություն է ընձեռվել աշխատել կառավարության այս կազմի հետ։

«Եվ վստահեցնում եմ բոլորին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարճ ժամանակահատավածում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրին վերաբերող ոլորտում»,-ասաց կոմիտեի նորանշանակ նախագահը։

Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից հավելեց, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կառավարությունում ձևավորված կադրային բանկից։