Համերգ եւ վարպետության դասեր՝ «Դիոտիմա» քառյակից կողմից

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նոր համերգաշրջանի մեկնարկը նշանավորվում է բացառիկ նախագծով։ Առաջին անգամ Հայաստանում համերգով եւ վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։
Խումբը հիմնադրվել է 1996 թ․, Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ եւ հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։
Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Երաժշտական քննադատները նշում են, որ անգամ դասական հանրածանոթ գործերն այս լարային քառյակի կատարմամբ հնչում եւ ընկալվում են նորովի։
Սեպտեմբերի 22-ին «Դիոտիմա» քառյակի անդամներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շեւալյեն (ալտ) եւ Պիեռ Մոռլեն (թավջութակ) վարպետության դասեր կանցկացնեն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների մասնակցությամբ։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Դիոտիմա» քառյակի համերգը։ Ծրագրում՝ Դյորդ Լիգետի, Լեոշ Յանաչեկ, Լյուդվիգ վան Բեթհովեն։
Կարծիքներ