Էրդողանը ցանկանում է բարեկամություն անել եւ Վաշինգտոնի հետ, եւ Մոսկվայի հետ

Էրդողանը ցանկանում է բարեկամություն անել եւ Վաշինգտոնի հետ, եւ Մոսկվայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ կատարած այցից հետո, որ ձգտում է բարեկամություն անել եւ Մոսկվայի հետ, եւ Վաշինգտոնի հետ։ «Թուրքիան ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները եւ ԱՄՆ, եւ Ռուսաստանի հետ եւ ջանքեր է ներդնում հանուն դրա»,- «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցման համաձայն, ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ ԱՄՆ կատարած այցից հետո Էրդողանը մտադիր է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։