Ի՞նչ է անհրաժեշտ անել պետական լիազոր մարմիններին

Ի՞նչ է անհրաժեշտ անել պետական լիազոր մարմիններին

Իրավամբ, քանի դիվանագիտական հարաբերություններ չկան, խոսք լինել չի կարող սահմանազատման մասին, քանի սահմանազատում չկա, ցանկացած տարածքի առաջխաղացում անթույլատրելի է, հանցագործություն է։ Պետությունն այստեղ ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու իր քաղաքացու, նաև քաղաքացու գույքի անվտանգությունը, ինչպես նաև ապահովելու հասարակական կարգը, ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Ի՞նչ է անհրաժեշտ անել պետական լիազոր մարմիններին. Հարուցել քրեական գործ Հայաստանի մայրուղիներում, բնակավայրերում հանցագործություն իրականացնող բոլոր անձանց նկատմամբ, ովքեր ոստիկանների, մաքսավորների անվան տակ հանցագործություններ են կատարում, անկախ ազգությունից անհապաղ իրականացնել օպերատիվ միջոցառումներ, ձերբակալել, մեղադրանք առաջադրել, ենթարկել պատասխանատվության։

Պետական մարմինների կողմից իրենց վրա դրված պարտավորությունները չկատարելու դեպքում հետագա ողջ պատասխանատվությունն ընկնելու է ոչ թե հանցագործների, այլ իրավասու պաշտոնյաների վրա, ովքեր իրենց հանցագործ անգործությամբ կլեգալացնեն այս հանցագործների պիղծ գործողությունները։

Լևոն Բաղդասարյան
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ