Moody's-ը Մեծ Բրիտանիայի վարկանիշը նվազեցրել է

Moody's-ը Մեծ Բրիտանիայի վարկանիշը նվազեցրել է

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկանիշը։ Գործակալությունը երկարատեւ հեռանկարի համար Մեծ Բրիտանիայի համար սահմանել է Аа2 վարկանիշ։

Նման գնահատականի պատճառը հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը համարել է բրիտանական ինստիտուտների թուլացումը՝ պայմանավորված մասսայական քաղաքական խնդիրներով։