Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)

Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Նշենք, որ Պապիկյանին ուղեկցել է իր հարսնացուն` Արմինե Մուրադյանը, ում հետ պատրաստվում է ամուսնանալ հունվարի 22-ին:

ՀՀ ՊՆ