Վանո Սիրադեղյանի հուղարկավորության ժամանակ ծափերով բացվեց եռագույնը 

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության ժամանակ ծափերով բացվեց եռագույնը 

Հայ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը հայրենի Կոթիում հուղարկավորման ժամանակ սգո թափորի մասնակիցները պարզեցին հսկա եռագույնը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալարի տնօրեն Աշոտ Բլեյանը բոլորին հրավիրեց ծափահարելու Վանո Սիրադեղյանին՝ ասելով, որ «մենք պետք է դառնանք ուրիշ, արժանի Վանոյին»։

Ավելացրեց, որ «Վանոն իր ֆիզիկական բացակայությամբ մեր աչքերը պիտի բացի։ Մենք, որ կույր էինք, չէինք տեսնում։ Շնորհակալ ենք Վանո, մեզ կներես»։

Աշոտ Բլեյանի կրթահամալիրում հիմնվել են աշակերտական և մանկավարժական «Վանո Սիրադեղյան» մրցանակներ։ Այդ մրցանակաբաշխությունը բաց է, և ամեն տարի նոյեմբեր ամսին երիտասարդների շրջանից կընտրվեն արժանիները։