Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ նախարարները. Էրդողանը ևս ներկա է եղել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Ադանա (Արևմտյան Հայաստան-Խմբ.) քաղաքում անցկացված ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների «TEKNOFEST 2024» փառատոնին։ Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը:
Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Այնուհետև պաշտպանության նախարարները այլ պաշտոնյաների հետ այցելել են ցուցահանդես և հետևել ռազմական ինքնաթիռների թռիչքներին։
Փառատոնին ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ողջունել մասնակիցներին։
Կարծիքներ