Մեծահարուստները դադարել են զբոսանավեր գնել

Մեծահարուստները դադարել են զբոսանավեր գնել

Մոլորակի մեծահարուստները ավելի հազվադեպ են սկսել թանկարժեք զբոսանավեր գնել։ Այս մասին գրում է հեղինակավոր Bloomberg պարբերականը, գրելով, որ պատճառը համաշխարհային տնտեսությունում ի հայտ եկած անկայունությունն է։ Խոսքն, ընդ որում, ոչ միայն զբոսանավերի, այլ առհասարակ պերճանքի նշան համարվող իրերի։ Պարբերականը նշում է, որ «Բրեքսիտը», չին-ամերիկյան առեւտրային պատերազմները եւ այլ հանգամանքներ համաշխարհային տնտեսության կայունությունը նկատելիորեն սասանել են, ինչն էլ բերել է նրան, որ մեծահարուստները դառնան ավելի խնայող ու զգուշավոր, հատկապես պերճանքի խորհրդանիշ համարվող իրերի գնումների հարցում։