Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Խորեն Գրիգորյանը ազատվել է պաշտոնից, սակայն, պրոցեսը կանգնեցվեց: Հաջորդ օրը, Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ շարունակելու է պաշտոնավարումը, բայց, փաստորեն ամիսուկես հետո նա ազատվեց պաշտոնից: