Ինիեստային ռասիստ են անվանել հրապարակած լուսանկարի պատճառով

Ինիեստային ռասիստ են անվանել հրապարակած լուսանկարի պատճառով

Ճապոնական «Վիսսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրեաս Ինիեստան Twitter-ում հրապարակած լուսանկարի պատճառով քննադատությունների թիրախում է հայտնվել: Այդ լուսանկարում ֆուտբոլիստը պատկերված է «Երեք արքաների» օրը նշող իր ընտանիքի անդամների և բարեկամների հետ: Ըստ ավանդության՝ երեք արքաներից մեկը սևամորթ պետք է լիներ, այդ իսկ պատճառով էլ նրա «դերը» լուսանկարում կատարում է մի սպիտակամորթ, որի դեմքը ներկված է: Ընդ որում՝ Ինիեստալի լուսանկարում այդպիսիք՝ երկուսն են:

Մեկնաբանները լոսանկարը որակել են ռասիստական և խստագույնս քննադատել Ինիեստային՝ չմոռանալով նշել, որ նա երկար տարիներ հանդերձարանում եղել է սևամորթ ֆուտբոլիստների ընկերակցությամբ:
Նշենք, որ Ինիեստան ճապոնական «Վիսսել Կոբե»-ին է միացել 2018թ. մայիսին: Մինչ այդ նա հանդես էր գալիս իսպանական «Բարսելոնայում»:

2017 թվականին նման սկսնդալի կենտրոնում էր հայտնվել ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմնաը, որ փորձել էր մարմնավորել թխամորթ բասկետբոլիստի և ներկել էր դեմքը: Նրան անվանել էին ռասիստ և ստիպել՝ ներողություն խնդրել այդ արարքի համար: