Ի՞նչի համար է Սեյրան Սարոյանը հեղափոխություն արել

Ի՞նչի համար է Սեյրան Սարոյանը հեղափոխություն արել

Այսօր՝ իր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հարցին՝ Սեյրան Սարոյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ «Մենք թավշյա հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք, չէ՞»:«Հրապարակը» հարցրեց՝ դո՞ւք էլ եք արել հեղափոխություն՝ նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»: Երբ հիշեցրին, որ նա Սերժ Սարգսյանին վարչապետ էր ընտրում՝ Սարոյանը պատասխանեց, թե էն ժամանակ «բացի Սերժից ո՞վ կար»: Իսկ թե հետո ինչո՞ւ ընտրեց Փաշինյանին՝ Սարոյանը պատասխանեց. «Որովհետեւ ժողովուրդն ըտենց էր ուզում, ժողովուրդն ասաց՝ էս աթոռները թողեք՝ գնացեք քելեք, ասեինք՝ չէ, էսի պապուս աթոռն է, չե՞մ տալիս»:

Հարցին՝ փաստորեն, դո՞ւք էլ էիք իշխանափոխությանը կողմ՝ Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Ամբողջ ազգը երբ հելել էր ոտի, ասում էր՝ թազա իշխանություն ենք ուզում…»: