Գալուստ Սահակյանի որդու ֆիասկոն

Գալուստ Սահակյանի որդու ֆիասկոն

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ երկու ընտրատարածքում ՀՀԿ-ն ջախջախիչ պարտության մատնվեց, Գալուստ Սահակյանի որդին, որն անցած ընտրություններին տոկոսներ էր խփել, ընդամենը 1961 քվե է ստացել, որքան էլ զարմանալի է, բայց նույն ընտրատարածքում ՀՀԿ ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանին երեք անգամ ավելի ձայն են տվել՝ 4087 քվե, ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանին՝ 335։

«Իմ քայլը» դաշինքի առաջատարը Տիգրան Ավինյանն ՝-14314, որին ի դեպ, աջակցում էին ՀՀԿ-ական նախկին տասովչիկները, նախկին փոխթաղապետի գլխավորությամբ, երկրորդը Լենա Նազարյանն է՝ 11300, հաջորդը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ 9092։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ամենաշատ ձայն ստացած թեկնածուն պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է 1672 , որն անցած ընտրություններին երկու անգամ ավելի շատ ձայն էր ստացել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Տիգրան Ուրիխանյան է առաջին հորիզոնականում՝ 1154 ձայնով, հայտնի Զորկիը՝ Զոհրաբ Զոհրաբյան- 632 քվե է ստացել։

Ի դեպ, արդարադատության նախկին նախարար, «Մենք» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը ստացել է 661 ձայն։