Ահազանգ ենք ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը. Ռ. Պետրոսյան

Ահազանգ ենք ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը. Ռ. Պետրոսյան

Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են: Քիչ առաջ իր ընտրությունը կատարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը նույնպես Աբովյան քաղաքից է: Նա ասաց, որ առավոտյան շրջում է տեղամասերով՝ ուղղակի տեսնելու, թե արդյոք օրինականության տառը պահպանվո՞ւմ է, արդյոք կուտակումներ կա՞ն, ոստիկանությունն իր դիրքերո՞ւմ է, թե՞ ոչ:

Անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ ՔՊ-ականի ավտոմեքենա էին վառել, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դեռ չունենք նորություն, իրավապահները նորություն լինելու պես կհայտնեն, բայց գիտեմ, որ բավականին ծավալուն քննչական գործողություններ են տեղի ունեցել»: 

Հարցին՝ կասկածներ ունի՞, թե ով կարող էր արած լինել, Պետրոսյանը զերծ մնաց մեկնաբանությունից:

Նա նաև նշեց, որ երկու ահազանգ են ունեցել իրենց շտաբում, որ մարդիկ նկարում են քվեաթերիկը: «Դա վերջին գործիքակազմն է հին բարքերի, հին քաղաքական մշակույթից»,-ասաց նա: