Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը

Կրեմլի կայքի փոխանցման համաձայն, այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է հունվարի տասնմեկին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղի առնչությամբ անցյալ տարվա նոյեմբերի իննին ստորագրված հրադադարի եռակողմ Հայտարարության կատարման ընթացքը։ Ընդգծվել է, որ տեղի ունեցած հանդիպման գլխավոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից՝ հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունն է եւ խաղաղ կյանքի հաստատման համար գործակցելու պատրաստակամությունը։ Լեռնային Ղարաբաղյան ներկա իրավիճակը հաշվի առնելով, համաձայնեցվել են մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ձեւավորման հետ կապված հարցերին, քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։