Կնիկդ Ալիևային էր SMS ուղարկում, դու՝ Ալիևին

Կնիկդ Ալիևային էր SMS ուղարկում, դու՝ Ալիևին

Պատկերացրեք մեր ,,խելոքը,, ինչ է գրում իր թվիթերյան  միկրոբլոգում․ 
«ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եթե այո, մենք կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։
Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է` ինչո՞ւ»։ 

Նույն 2019 թվականի նոյեմբերյան խայտառակության առաջ ենք կանգնած, երբ Աննա Հակոբյանը Ալիևային թեյ խմելու էր հրավիրում․  
«Ես նրան հրավիրում եմ Արցախ։ Ու քանի որ արցախցիները գիտեն ինչպես հյուրին պատվել, մենք կարող ենք նաև նրա սիրած երաժշտությունն ապահովել և մուղամ միացնել»։ 

Հիմա նույն պատմությունն է։ Նիկոլը Ալիևին հարցնում է՝ համաձա՞յն է, որ Հայաստանը կա, միջազգայնորեն ընդունված սահմաններ ունի,  եթե այո, իսկույնևեթ խաղաղության սուրճ կխմեն։ Հիմա չասե՞ս՝ ինչքան կնիկդ խաղաղության օրակարգ կնքեց, այնքան էլ դու ես կնքելու։ Ո՞րն էր կնոջդ խաղաղության օրակարգը։ Արցախը հանձնե՞լը։ Կնիկդ Ալիևայի, դու Ալիևի հետ խաղաղության սուրճ եք խմում։ 

Եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններ կան, Ադրբեջանը ո՞վ է, որ ասի՝ որն է Հայաստանի սահմանը։ Կամ ինչու՞ ես  բարձրաձայնելով կասկածի տակ դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի ժողովուրդը քո պատասխանին է սպասում՝ ինչքա՞ն տարածք ես խոստացել Ալիևին։ Հո կու՞յր չենք՝ տեսնում ենք, որ մաս- մաս հանձնում ես ու ցույց տալիս, թե էս ու էն երկիրը պատերազմը կանգնացրին, մեզ մորթելուց փրկեցին,  գոհ եղեք։ Այնինչ կարճաժամկետ պատերազմներով տարածքներ են  հանձնվում, ընդ որում օրակարգում շրջանառության մեջ եղող տարածքները։ Մանրից հանձնում ես էլի։ Ալիևից ի՞նչ ես պահանջում։   Ալիևի փոխարեն դու պատասխանիր՝ ինչքան տարածք ես հանձնել ու խոստացել, որ կհանձնես։ Կնիկդ Ալիևային էր SMS ուղարկում, դու՝ Ալիևին։