Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Կոտայքի բաժնում

Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Կոտայքի բաժնում

Մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին:

Վալերի Օսիպյանը հանձնարարականներ տվեց ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների օրը իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսևորում: 
Ինչ վերաբերում է ընտրակաշառք հասկացությանը, ոստիկանության պետը նշեց, որ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երևույթը բացառված է: Խիստ հանձնարարական տրվեց՝ եթե լինեն նման արկածախնդիրներ, որոնք ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն՝ ոստիկանության կողմից կստանան համարժեք

Օրինական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկելուց հետո, խորհրդակցությանը խոսվեց նաև հանցագործությունների բացահայտումների, ամենամսյա պարգևավճարների և ոստիկանության ծառայության մասին հարցեր: 
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը շրջեց բաժնի տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ: