Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
Հարգարժան պարոն Դավթյան
Այս անգամ բաց նամակով Ձեզ դիմելու պատճառը նորից՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արայիկ Բրուտյանի գործելաոճն է։ Նա, չգիտես ինչու, անխտիր բողոքարկում է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնցով դատապարտյալները պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվում են։ Հասկանալի է՝մի քանիսը գուցե բողորքարկման պատճառ ունենան, բայց անխտիր բոլո՞րը։ Հոգեկան ծանր ապրումներով՝ դատապարտյալը ազատվում է վաղաժամկետ՝ պատրաստ ինտեգրվելու հասարակոթյանը։ Սակայն օրեր անց, ծանուցում է ստանում, որ որոշումը բողոքարկվել է։ Կամ եթե ՔԿԾ-ն ու Պրոբացիայի ծառայությոնը դրական եզրակացություն են տալիս դատապարտյալին,, դատախազը ինչո՞ւ է դեմ արտահայտվոււմ ։ Թմբկահարվում է՝ հեշտացել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը, բայց արի ու տես՝ Բրուտյանի սրտով չէ։ Սա՞ է նոր Հայաստանի դատախազի աշխատանքը, սա՞ է պետական պաշտոնյայի նոր մտածելակերպը։ Լավ, մի կողմ դնենք մեր՝ դատապարտյալներիս հոգեվիճակը։
Արայիկ Բրուտյանի կողմից ամեն մի որոշումը բողոքարկելը հաշվարկե՞լ եք արդյոք թե ինչքան վնաս է հասցնում պետբյուջեին։ Բրուտյանն անգամ խոստովանել է, որ ինքը շատ դեպքերում չի ցանկանում բողոքարկել, պարզապես վերադասը իրեն պարտադրում է։ Հարգելի պարոն Դավթյան. խնդրում եմ Ձեզ՝ մի պարտադրեք, թողեք քիչ բողոքարկի ու պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալին նորից ցնցումների մեջ մի գցեք։ Ախր ՝ ուղղվել ենք, փոխվել ենք, պատրաստ ենք նոր կյանքին։ Մի խոսքով, մեծարգո պարոն Դավթյա‘ն, դատապարտյալներս համոզված ենք, որ Ձեր միջնորդությամբ դատախազ Բրուտյանը կվերանայի իր գործելաոճը։ Իսկ Ձեզ, պարոն Բրուտյան, մի խորհուրդ՝ մի‘ վերցրեք մարդկանց անեծքները Ձեր վրա, այլ՝արժանացեք օրհնանքների, որ թոշակի անցնելուց հետո կարողանաք գլուխը բարձր ու հպարտ քայլել սիրո եւ թավշյա Հայաստանի փողոցներով։
Խորին հարգանքներով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան, «Արմավիր» ՔԿՀ
Կարծիքներ