Սաուդյան Արաբիան նավթ կգնի Իրաքից՝ իր կարիքները հոգալու համար

Սաուդյան Արաբիան նավթ կգնի Իրաքից՝ իր կարիքները հոգալու համար

Այն բանից հետո, երբ եմենցի հուսիթ ապստամբները հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա, այս երկիրը հայտնվել է բավական լուրջ խնդրի առաջ եւ սեփական կարիքները հոգալու համար՝ դիմել է Իրաքին, առաջարկելով գնել 20 միլիոն բարել նավթ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Սաուդական ազգային Saudi Aramco ընկերությունը, այս հրապարակմանը որեւէ կերպ չի արձագանքել ու չի մեկնաբանել։ Իսկ իրաքյան պետական State Oil Marketing Organization ընկերությունից հայտարարել են, որ չունեն պայմանագիր սաուդցիների հետ՝ նրանց նավթ մատակարարելու։ Այս լուրի հրապարակումից հետո հում նավթի արժեքը սկսել է բարձրանալ։