Ես ծնողների կողմից եմ այստեղ , եղբայրս զոհվել է. վարչապետի օգնական

 Ես ծնողների կողմից եմ այստեղ , եղբայրս զոհվել է. վարչապետի օգնական

«Ես վարչապետի օգնականն եմ, այս պահին ծնողների կողմից եմ այստեղ գտնվում, իմ եղբայրն էլ է զոհվել այս պատերազմում։ Էդքանը շատ լավ իմացեք» ,- այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը, որը գերիների ծնողներին հրավիրեց կառավարության շենք։

«Խնդրում եմ սպասեք, կարևոր գործեր կան, կանենք, էս ձեր լրագրությունով հետո կզբաղվենք։ Ես ծնողներին ձեր դեմ չեմ տրամադրում»,- ասաց Փաշինյանի օգնականը։

Հիշեցնենք՝ երեկ գերիների ծնողներից մի քանիսը «էրեբունի» օդանավակայանում հայտարարեցին, որ այսօր պատրաստվում են կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել, քանի որ ըստ իրենց՝ շարունակում են խաբված մնալ, 15 հոգու անուն են տալիս, որ պիտի վերադառնան ,բայց հինգէ հոգի է վերադառնում, ինչպես երեկ։

Ակցիան արդեն մեկնարկել է։