Թիրախները խոցեցի գրեթե անվրեպ.Արայիկ Հարությունյան

Թիրախները խոցեցի գրեթե անվրեպ.Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունն այսօր այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականի համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: 

Այս մասին հայտնում է Արայիկ Հարույթյունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ։


«Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցեցի գրեթե անվրեպ»,-գրել է ԱՀ նախագահը: