Մենք ապրում ենք, ինչպես Ջորջ Օրուելի «1984» գրքում

Մենք ապրում ենք, ինչպես Ջորջ Օրուելի «1984» գրքում

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ Է
ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒԺ Է
Ջորջ Օրուել "1984"
...
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ՀԱՂԹԱՆԱԿ Է:
ՊԱՏՎԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է։
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է։
Մենք... 2020֊2021 թ
...
Այո, այսօր իշխանությունները մեզ փորձում են բոլորիս համոզել, որ այն աղետը, որը բաժանեց հայերի պատմությունը 2020 թվականի սեպտեմբերի 27 -ից առաջ և հետո՝ ամենևին էլ աղետ չէ:
Մեզ համառորեն  համոզում են՝
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ՀԱՂԹԱՆԱԿ Է:
ՊԱՏՎԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է։
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է։
Մենք ապրում ենք ինչպես Ջորջ Օրուելի «1984» գրքում, որտեղ ամեն ինչ և բոլորը կառուցված են խեղաթյուրման և ուղեղի ամբողջական լվացման վրա:
Հայերին համոզելու փորձերը, որ «պարտությունը՝ դա պարտություն չէ, իսկ հաղթելու համար պետք չէ հաղթել», իրականում վերացական սոփեստության դասական օրինակ է, որը կարող է և շատ հուսադրող է հնչում, բայց ոչ մի կապ չունի իրականության հետ:
Իսկ իրականությունն այն է, որ ներկայիս իշխանությունը, որն ամբողջությամբ և անվերապահորեն պատասխանատու է ներկայիս աղետալի իրավիճակի համար, ոչ միայն հրաժարվում է հետևանքների բեռից, այլև ամեն ինչ անում է այդ պարտությունը, ամոթը, պետության և ազգային բաղադրիչների պառակտումը շարունակվեն մինչև ազգի և երկրի ամբողջական քայքայումը:
30 -ամյակը արդեն դարձել է պատմության սեփականությունը, իսկ ներկան ու ապագան ցույց են տալիս, որ իշխանությունները ոչ միայն չեն գիտակցել դասերը, այլև շարունակում են խեղդել մեզ բոլորիս ամոթի և պարտության ամենօրյա հեղեղի մեջ:
Ինքներդ պատասխանեք այն հարցերին, որոնց առջև մենք այսօր կանգնեցինք և որոշեք, թե ի՞նչ է նշանակում պարտություն և հաղթանակ:
Ի՞նչ է նշանակում, երբ օկուպացնում են քո երկիրը, իսկ իշխանությունները, զավթիչներին վռնդելու և իրենց քաղաքացիների կյանքի իրավունքը պաշտպանելու փոխարեն, անում են ճիշտ հակառակը:
Այսինքն `ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ մեր Հայրենիքի օկուպացիան` հայկական Սյունիքի մի մասը անվանելով «ադրբեջանական տարածք»:
Ի՞նչ է նշանակում, երբ իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն փաստացի մեզ համար բացում է պատերազմի և ազգային փոշիացման  դարաշրջան ՝ փորձելով խաղաղություն խնդրել թշնամիներից, ովքեր դարեր շարունակ ոչնչացնելով Մեզ նաև գողանում են հայոց պատմությունը, մշակույթը, երաժշտությունը և հավակնում են մեր Հայրենիքին: 
Ի՞նչ է նշանակում, երբ Հայաստանի կառավարությունը հայատյաց, թուրք ֆաշիստ Էրդողանից՝ ում զինվորները մեկ տարի առաջ սպանում էին հայ կանանց, երեխաներին, ծերերին, ինչ որ հանդիպում է խնդրում:
Իսկ ֆաշիստ Էրդողանը դեռ պայմաններ է առաջ քաշում, որոնց համաձայն մենք պետք է անվերապահորեն հանձնենք մեր ազգային և քաղաքական բոլոր շահերը, այդժամ նա կբարեհաճի հանդիպել մեզ հետ:
Ի՞նչ է նշանակում, երբ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի զինվորները առևանգում են հայերին և ադրբեջանական իշխանությունները չեն հանձնում գերիներին, և այս ամենը «տաքացվում» է հայերի հասցեին սրիկա Ալիևի նացիստական անկեղծ հարձակումներով և Հայաստանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստությունով:
Իսկ Հայաստանի իշխանությունները այդ ընթացքում պատրաստվում են ֆաշիստական Թուրքիայի և Ադրբեջանի առաջ բացել Սյունիքի հաշվին վերամիավորման հնարավորության:
Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում:
Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե մենք ուզում ենք մեր պարտությունը վերածել հաղթանակի, ապա մենք պետք է պատրաստ լինենք պայքարել այդ հաղթանակի համար, այլ ոչ թե խելագարացնել «հպարտ քաղաքացիներին» ՝ պատմելով նրանց հերթական մահաշունչ հեքիաթը «լավ թուրքերի և ադրբեջանցիների մասին, որոնց հետ հայերը խաղաղության դարաշրջան կկառուցեն»:
Եվ վերջում կբացահայտեմ ձեզ՝ բոլորիդ համար, մի փոքրիկ գաղտնիք:
Ադրբեջանի և Թուրքիայի համար տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանը» նշանակում է հայկական տարրի ոչնչացում կամ տարածաշրջանից դուրս մղում, մնացածը թուրքահաճո մանիպուլյացիա է:
Ուղղակի պետք է քաջություն ունենալ ԻՆՔՆԵՐՍ դա ընդունելու համար, և ոչ թե առաջնորդվել ինքնախաբեությամբ, որ հաղթելու համար պետք չէ հաղթել կամ ջուրը չոր է, իսկ կաթը՝ սև»: