Եգիպտոսն ու Կատարը ձգտում են երկարաձգել զինադադարը

Եգիպտոսն ու Կատարը ձգտում են երկարաձգել զինադադարը

Եգիպտոսը և Կատարը ջանքեր են գործադրում Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարացնելու և ավելի շատ պատանդներ ու բանտարկյալներ ազատ արձակելու համար։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը։

«Եգիպտա-կատարական շփումները շարունակվում են, որոնք նպատակ ունեն երկարաձգել հումանիտար զինադադարը ևս երկու օրով՝ հրադադարի հասնելու, ավելի շատ պատանդների և բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Գազայի հատված ավելի շատ մարդասիրական և հրատապ օգնություն հասցնելու նպատակով», - հայտնել է Al-Youm As-Sabia հարթակը։