Միլիարդատեր մտերիմների վարչակա՞զմ. ո՞ւմ է Թրամփը նշանակելու Թուրքիայում դեսպան

Միլիարդատեր մտերիմների վարչակա՞զմ. ո՞ւմ է Թրամփը նշանակելու Թուրքիայում դեսպան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում Միացյալ նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է միլիարդատեր Թոմաս Բարաքի թեկնածությունը։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ 

«Ուրախ եմ հայտնել, որ Թոմ Բարաքը կլինի մեր հաջորդ դեսպանը Թուրքիայում»,- գրել է Սպիտակ տան նոր ղեկավարը։
77-ամյա Բարաքը Թրամփի գլխավոր խորհրդականն էր 2016 թվականի նախագահական արշավի ժամանակ։ 2021 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել ԱՄԷ-ի շահերի լոբբինգի համար, սակայն հետագայում արդարացվել է։ Գործի շրջանակներում նա գրավ է դրել 250 մլն դոլարի չափով։ Թրամփի հետ հաշված՝ նոր վարչակազմում արդեն տասը նման միլիարդատեր կլինի։ 

Ավելի վաղ ընտրված ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) ադմինիստրատորի պաշտոնում առաջադրելու է միլիարդատեր և տիեզերական զբոսաշրջիկ Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը։