Թունյանը խնդրեց` մեկ ժամ անց լրագրողները հեռանան, որ անցնեն փակ քննարկման

Թունյանը խնդրեց` մեկ ժամ անց լրագրողները հեռանան, որ անցնեն փակ քննարկման

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ 334 դահլիճում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ Կառավարության՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Քննարկմանը որպես հրավիրյալ մասնակցում եմ տնտեսագետներ, ոլորտային ներկայացուցիչներ: Քննարկումը վարող Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ քննարկման առաջին մեկ ժամը կլինի բաց, այսինքն` լրագրողները ներկա կլինեն ու կլուսաբանեն, իսկ մեկ ժամ անց նա խնդրեց, որ լրագրողները ինքնակամ հեռանան, և իրենք անցնեն փակ քննարկման, չնայած որ, իրենք, ըստ Թունյանի, կաշկանդված չեն բաց քննարկման, բայց խնդրում է լրագրողները հեռանան, որ ոլորտի ներկայացուցիչներն ինչ ուզեն` իրենց ասեն:

Թունյանն ասաց նաև, որ իրենք պատրաստ են ամենասուր քննադատության, և որ սա զուտ քննարկում չի լինելու քննարկման համար: 

Այս պահին նախագիծը ներկայացնում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: