Թրամփի առաջարկը կարող է պառակտում առաջացնել ՆԱՏՕ-ում 

Թրամփի առաջարկը կարող է պառակտում առաջացնել ՆԱՏՕ-ում 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ղրիմն Ռուսաստանի մաս ճանաչելու առաջարկը կարող է պառակտում առաջացնել Հյուսիս-Ատլանտյան դաշինքում։ Այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung թերթը։ «ՆԱՏՕ-ին՝ ամրության փորձություն է սպասվում։ Դաշինքի առաջիկա գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու ռազմական ծախսերին, կարող է առաջացնել ներքին պառակտում եւ դառնալ բացահայտ վեճերի թատերաբեմ՝ կապված Ուկրաինական կարգավորման հարցի հետ»,- ասված է հրապարակման մեջ։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով քաղաքականությունը Եվրամիությանը փակուղու մեջ է դրել, քանի որ Բրյուսելում մի կողմից փորձում են շարունակել օգնել Ուկրաինային, մյուս կողմից՝ լոյալություն ցուցաբերել Վաշինգտոնի հանդեպ։

Բացի այդ, ԱՄՆ-ն է, որ հանդես է գալիս որպես կապող օղակ՝ Ուկրաինական կարգավորման հարցում եւ եթե Վաշինգտոնը որոշի դուրս գալ բանակցություններից՝ եվրոպական երկրների համար, ըստ Միջազգային հարցերի Եվրոպական խորհրդի մասնագետ Ջերեմի Շապիրոյի, շատ դժվար կլինի շարունակել պահպանել միասնականությունը։ «Անդրատլանտյան հարաբերությունները թեւակոխել են լրջագույն ճգնաժամի փուլ։ Եվրոպան փորձում է շարունակել օգնել Ուկրաիային եւ պահպանել դաշինքը ԱՄՆ հետ»,- ասված է հոդվածում։