Եվրախորհրդարանի նախագահին մեղադրել են կեղծավորության մեջ

Եվրախորհրդարանի նախագահին մեղադրել են կեղծավորության մեջ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլիի արտահայտությունները, որոնք վերջինս արել էր Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Սասոլիի խոսքերը կեղծավորության դրսեւորում են։

Սասոլին, մասնավորապես, քննադատել էր թուրքական ռազմական օպերացիան Սիրիայում, համարելով այն անթույլատրելի։ Նա նաեւ ասել էր, որ Թուրքիան փախստականների խնդիրն օգտագործում է ԵՄ վրա ճնշում գործադրելու համար։