Գիտնականի հիշատակին

Գիտնականի հիշատակին

Կյանքից վաղաժամ հեռացավ բարձրագույն կրթության ու գիտության բնա­գավառի անխոջ մշակ, ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ալբերտի Սարգսյանը:

Պրոֆեսոր Սարգսյանը երեք տասնամյակից ավելի անմնացորդ նվիրվել է բարձր որակավորմամբ և քաղաքացիական բարձր գիտակցությամբ երիտասարդ կադրերի պատրաստման շնորհակալ գործին, որպես ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր, նշանակալի ավանդ է ունեցել Եվրոպայի կրթական տարածքում հա­մալսարանի ինտեգրման գործում: Կրթական գործունեությանը զուգա­հեռ՝ նա բեղմ­նավոր գի­տական գործունեություն է ծավալել: Նրա գիտական հե­տաքրքրու­թ­յունների շրջա­նակում կենտրոնական տեղ են զբաղեցրել Հայաստանի տեխնոլո­գիա­կան զարգաց­ման, հատկապես ցանցային տնտեսության ձևավորման, տեղե­կատվա­կան համա­կարգերի զարգացման հիմնախնդիրները: Նրա հետազո­տությունների արդյունքները արտացոլվել են յոթ տասնյակից ավելի գիտական աշխա­տութ­յուն­ներում, որոնք հրապարակվել են նաև միջազգային հեղինակավոր հրատարա­կություններում: 

Նա մշտապես աշխատել է զարգացնել իր մասնագիտական կարողությունները. վերապատրաստվել ու իր մասնագիտական որակավորումը բարձրացրել է ԱՄՆ-ում, Եվրոպական համալսարաններում, մասնակցել է միջազգային գիտա­ժողովների, եվրոպական մի շարք համալ­սա­րաններում կարդացել դասախո­սութ­յուններ, եղել է ամերիկյան տնտեսագետների միության անդամ: 

Մենք հրաժեշտ ենք տալիս վառ անհատականության, որի արտասովոր տա­ղանդը, բնավորության բացառիկ ուժը և համոզմունքների կարծրությունը միշտ կա­ռաջացնեն գործընկերների ու սաների հարգանքը:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր