Ռուսաստանը պայմանագրի շրջանակում որևէ զենք Հայաստանին դեռ չի մատակարարել
Ռուսական կողմը Հայաստանին պայմանագրի շրջանակում որևէ զենք դեռ չի մատակարարել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ զենքի մատակարարման պայմանագիրը դեռ ուժի մեջ է։
Հարցին՝ հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենք ստանալու, Սարգսյանը պատասխանեց. «Հույս միշտ կա»։
Նա կարծում է՝ հերթը չի հասնի նրան, որ Հայաստանը դատի տա Ռուսաստանին։
«Հարցը, կարծում եմ, գործընկերային հարաբերություններով կլուծվի», - նշեց փոխնախարարը։
Կարծիքներ